ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության` ներքոհիշյալ կադաստրային ծածկագրերով վարելահողերը, խոտհարքները և արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու նպատակով Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ, որը տեղի կունենա 2023թ. Դեկտեմբերի 15-ին ժամը 11:00-ին, Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Արոտավայրերի և խոտհարքների համար հայտ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներակայացնել նաև անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք:
Մրցույթի մասնակցության վճարը յուրաքանչյուր լոտի համար կազմում է 2000 դրամ: Մրցույթի մասնակիցները մրցույթի օրը վճարում են նախավճար, որը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը: Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Տեղեկությունների համար դիմել մրցութային հանձնաժողովին ցանկացած աշխատանքային օր, ժամը 9-00-ից 18-00-ն, հեռ. 0264-2-34-27: Հասցեն` Գր. Լուսավորչի 12։