Գավառի համայնքապետարանը հրավիրում է անդամակցելու Գավառագետի էկոհամակարգի պահպանման և զարգացման տեղական քաղաքականությունը մշակող Աշխատանքային խմբին
Գավառագետի էկոհամակարգի խնդիրները բազմաթիվ են ու պահանջում են համալիր լուծում՝ ներգրավելով համայնքային, ինչպես նաև մարզային մակարդակում գործունեություն ծավալող բոլոր դերակատարներին։
Աշխատանքային խմբի անդամներ կարող են դառնալ
Գավառ համայնքում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները,
Համայնքի ակտիվ երիտասարդներ և երիտասարդական նախաձեռնությունների ներկայացուցիչները,
Գավառ համայնքի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչները,
Գավառի համայնքապետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի ներկայացուցիչները,
Գավառ համայնքում գործունեություն ծավալող գործարար համայնքի ներկայացուցիչները
Գեղարքունիքի մարզպետարանի շրջակա միջավայրի համապատասխան բաժնի ներկայացուցիչները,
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ներկայացուցիչները,
Համայնքում գործող ԶԼՄ-ները,
Ջրային պարեկային ծառայության ներկայացուցիչները և այլ շահագրգիռ անձինք։
Աշխատանքային խմբին միանալու վերջնաժամկետը մինչև փետրվարի 7-ն է։
Անդամակցել ցանկացողները պետք է լրացնեն կից ներկայացված առցանց դիմումը, կամ դիմեն Գավառի համայնքապետարան, հասցե՝ ք․ Գավառ, Գրիգոր Լուսավորչի 12։
Առցանց դիմում՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeTKjxFgVnXXxnkq9949A4Ffn8ItyfQ_0FDuNLeUW-7Bv2Kog/viewform?fbclid=IwY2xjawH9tF1leHRuA2FlbQIxMAABHc8BFBLdQmEDxYfSTjbz_3VQph3WzwcO7JjWri4XmCI_JNq_17jKIh0YyA_aem_pMqY8hFTXj61XNJuhWqMYQ