ՀՀ կառավարության կողմից մեկնարկել է «Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության» ծրագիրը։
Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1/մեկ/ մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի:
Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։
Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
Ծրագրում գրանցման մանրամասները ներկայացված են ներքոնշյալ հղումներում․
https://e-social.am/
https://www.facebook.com/mlsa.am/videos/929003979301591