Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հաշվետվություններ
 
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿԱՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայացման ամսաթիվ` 04 փետրվար 2025
Հաշվետու ժամանակահատված
20 հունվար 2025թ. - 31 հունվար 2025թ.


Հանդիպումը բացեց Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ մասնակցային բյուջետավորման  գործընթացի պատասխանատու Հակոբ Սարգսյանը, ով ներկայացրեց 2025 թվականի գործընթացի շրջանակներում ստացված առաջարկների նախնական ամփոփումը։ Նա ընդգծեց, որ ընդհանուր ստացվել է 19 առաջարկ, որոնք ներկայացվել են համայնքի տարբեր բնակավայրերից և ընդգրկում են համայնքային զարգացման բազմաբնույթ ուղղություններ։

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ՝ Գրիգոր Դաշտոյանը, կարևորելով բնակիչների մասնակցությունը բյուջետավորման գործընթացի բոլոր փուլերում և կոչ անելով շարունակական ներգրավվածությունը։

Հանձնաժողովի կողմից բոլոր առաջարկների ներկայացումից հետո հայտատուներին տրվեց հնարավորություն մանրամասնել իրենց ծրագրերը, ներկայացնել նպատակները, ակնկալվող արդյունքները և հնարավոր ազդեցությունը համայնքի վրա։ Հանձնաժողովի անդամները հարցադրումներ ուղղեցին հայտատուներին՝ պարզելու ներկայացված գաղափարների իրագործելիությունն ու հիմնավորվածությունը։

ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • Ընդհանուր ներկայացված առաջարկների թիվը – 19
  • Հանրային լսման փուլ անցած առաջարկներ – 16
  • Չհամապատասխանող առաջարկներ – 3 (առաջարկները կրում էին սոցիալական բնույթ և հանձնաժողովի կողմից առաջարկվեց դիմել համայնքապետարանի կողմից իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում)

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


Նախնական գնահատման գործընթացը տեղի ունեցավ սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Հանրային լսման փուլ անցած 16 առաջարկները կշարունակեն մասնակցային բյուջետավորման հաջորդ փուլերը, իսկ երեք առաջարկների հեղինակներին կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն այլընտրանքային ծրագրերի վերաբերյալ։

Հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքները հիմք կհանդիսանան գործընթացի հետագա փուլերի կազմակերպման համար։


Կից փաստաթղթեր
(17.97 Կբ)



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner