Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 315
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Կազմակերպվում է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» թեմայով ինտելեկտուալ խաղ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/05/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/05/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week 2025) շրջանակներում, որը այս տարի անցկացվում է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո, Գավառի համայնքապետարանը կազմակերպում է ինտելեկտուալ խաղ՝ վերականգնվող էներգիայի թեմայով։

Ի՞նչ ենք նախատեսել․

Մրցույթը նպատակ ունի խթանել դպրոցականների հետաքրքրությունը վերականգնվող էներգիայի, կլիմայի փոփոխության և կայուն զարգացման թեմաների նկատմամբ՝ խելամիտ, ստեղծագործ ու թիմային մթնոլորտում։

Ովքե՞ր կարող են մասնակցել․

Գավառ համայնքում գործող կրթական հաստատությունների մինչև 12-րդ դասարանի սովորողներից կազմված 5-հոգանոց թիմեր։ Յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մեկ թիմ։

Եր՞բ և որ՞տեղ․

Մրցույթը կկայանա 2025թ. մայիսի 27-ին, ժամը 14:00-ին, Գավառի մշակույթի տան երրորդ հարկի սրահում։

Ինչպե՞ս գրանցվել․

Թիմերը կարող են հայտ ներկայացնել մինչև մայիսի 21-ը ներառյալ։

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ․

+37493-009856 հեռախոսահամարով։

Հաղթող թիմերը կխրախուսվեն մրցանակներով և հավաստագրերով։

Միացե՛ք գիտելիքի ու կայունության խթանման այս խաղին և եղե՛ք համայնքի կանաչ փոփոխության ակտիվ մասնակիցը։

Խաղի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով ներքոնշյալ հղումով

https://docs.google.com/.../1FAIpQLSewwEtai8S.../viewform...

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner