Հարգելի՛ երիտասարդներ,
Տեղեկացնում ենք, որ ԵՄ Կայուն Էներգիայի Շաբաթվա շրջանակներում սույն թվականի մայիսի19-ին, ժամը 11:00-ին, «Ռեստարտ Գավառ» կենտրոնում կկայանա թեմատիկ դասընթաց՝
«Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով։
Դասընթացը նպատակ ունի բարձրացնել գիտելիքները և տեղեկացվածությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, էներգախնայողության, ինչպես նաև արդար և համապարփակ կանաչ քաղաքականությունների մասին։
Վայր՝ ք. Գավառ, «Ռեստարտ Գավառ» կենտրոն
Ժամը՝ 11:00
Ամսաթիվ՝ 19․05․2025թ․
Մասնակցությունը բաց է Գավառի համայնքի երիտասարդների, ուսանողների և բոլոր հետաքրքրված անձանց համար։
Միացե՛ք մեզ՝ միասին նպաստելու կայուն և մաքուր ապագայի կերտմանը։
Գավառի համայնքապետարան