Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 204
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Իրազեկում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ նպատակային ուսուցման տեղերի հատկացման մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/05/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/05/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 449-Ն որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 47 նպատակային ուսուցման տեղեր` մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է հնգական, իսկ Կոտայքի մարզին՝ երկուական տեղ:

Վերոգրյալ մասնագիտությամբ 2025-2026թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր նշեն «Նպատակային ուսուցում» կոճակը:

Նպատակային տեղերում ընդունված ուսանողները սովորում են անվճար և ուսումնառության ընթացքում ստանում են կրթաթոշակ: Նպատակային տեղերում ընդունված դիմորդները պայմանագիր են կնքելու ՀՀ առողջապահության նախարարության հետ, որի համաձայն  ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո պարտավորվում են վերադառնալ մարզ, առնվազն 3 տարի ժամկետով աշխատել մարզի բժշկական կազմակերպություններում:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner