Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 252
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Կարևոր տեղեկություն Արցախից տեղահանվածների համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/09/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/09/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայտադիմումները բաց են․
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց առաջարկում ենք ծանոթանալ մանրամասներին և միանալ Եղեգնաձորի փախստականների համայնքային խորհրդին։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում հրավիրում ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց միանալու Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում ստեղծվող փախստականների համայնքային խորհուրդներին (ՀԽ)։
ՀԽ-ները հյուրընկալվում և գործարկվում են հետևյալ կազմակերպությունների կողմից․
Երևանի ՀԽ՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ,
Գյումրու ՀԽ՝ «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ,
Եղեգնաձորի ՀԽ՝ «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ,
Դիլիջանի ՀԽ՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։
Աշխարհագրական այս բաշխվածությունը ապահովում է արդյունավետ ներկայացուցչություն ամբողջ Հայաստանի տարածքում՝ միաժամանակ տրամադրելով ճկունություն՝ ընտրելու մասնակցության համար ամենահարմար խորհուրդը։
Այսինքն՝ նշված համայնքներից դուրս բնակվող և բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել, քանի որ ծրագիրը հոգում է նրանց ճանապարհածախսը՝ ՀԽ-ների հանդիպումներին մասնակցելու համար։
ՀԽ-ների նպատակն է զինել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհրաժեշտ գործիքներով, գիտելիքներով և ռեսուրսներով՝ առկա մարտահրավերներն ու խնդիրները համակարգված ձևով հասցեագրելու, ինչպես նաև նրանց ներկայացվածությունն ու ներգրավվածությունը ընդունող համայնքների կյանքում բարելավելու համար՝ հնարավորություն տալով ներկայացնել իրենց շահերը և մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը։
ՀԽ-ները կազմակերպելու են պարբերական ամսական հանդիպումներ, որոնց շրջանակում՝ կքննարկվեն փախստականների խնդիրները և կարիքները, կառաջարկվեն խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ՝ պետական և ոչ պետական մարմինների ու այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու հնարավորությամբ, կբարձրաձայնվեն և կներկայացվեն համայնքային շահերը՝ խթանելով մասնակցությունը որոշումների կայացման գործում։
Բացի ամսական հանդիպումներից, ըստ անհրաժեշտության և կարիքների, ՀԽ-ները կունենան կարողությունների զարգացման հանդիպումներ, դասընթացներ և խորհրդատվություն ստանալու հնարավորություն՝ իրենց բարձրացրած խնդիրների լուծումներն առավել հասցեական և փաստահեն դարձնելու համար։
Յուրաքանչյուր ՀԽ ունի նաև ամենատարբեր խնդիրների հասցեագրման նպատակով նախաձեռնություններ իրականացնելու համար նախատեսված ֆինանսավորման հնարավորություն։
Յուրաքանչյուր ՀԽ գործելու է 2 տարի, ՀԽ-ներին անդամակցությունը 1 տարով է և կամավոր հիմունքներով։ ՀԽ-ները պետք է գործեն քաղաքականապես չեզոք։
Այսպիսով, եթե Դուք՝
Հայաստանի ցանկացած համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձ եք, մոտիվացված եք ներկայացնելու Ձեր համայնքը և բարձրաձայնելու առկա խնդիրները, նախաձեռնող եք և պատրաստ՝ ակտիվ մասնակցության, պատրաստ եք ներգրավվել ՀԽ-ների պարբերական հանդիպումներին, դասընթացներին և առաջարկվող հնարավորություններին 1 տարի շարունակ, ապա կարող եք միանալ աշխարհագրորեն Ձեզ ամենամոտ համայնքային խորհրդին և դառնալ Ձեր համայնքի ձայնը՝ մասնակցելով Ձեզ առնչվող որոշումների կայացման գործընթացներին։
Գրանցման հայտն այստեղ՝
Դիմելու վերջնաժամկետն է՝ 2025 թ․ սեպտեմբերի 23-ը։
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner